ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ 3-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

Կիրակի, 25.01.2026, 19:45

Ողջույն Հյուր | RSS | Գլխավոր էջ | Ստեղծագործում են երեխաները | Գրանցում | Մուտք

Գլխավոր էջ » Հոդվածներ » Հեքիաթներ

Բադիկը

     Լինում է,  չի  լինում,  մի բադիկ է լինում: Այս բադիկը թուխս է նստում, ճուտեր հանում: Մայր բադը խնամում է ճուտիկներին, մինչ նրանք թռչել կսովորեն: Մայր բադիկը նրանց հաճախ զբոսանքի է տանում: Այնտեղ ճուտիկներից մեկը  ընկերանում է  նապաստակի ձագերի հետ: Նրանք ամեն օր հանդիպում են, խաղում դաշտում: Օրերն իրար հետևից անցնում են, բադիկները մեծանում  և կարողանունում են թռչել: Մոտենում է  բադերի չվելու ժամանակը: Նրանք պատրաստվում են չվելու: Բադիկը գնում է հրաժեշտ տալու նապաստակներին, բայց այդ մասին մայրիկին չի ասում: Նա սկսում է խաղալ նապաստակների հետ, մոռանում, որ պետք է վերադառնա և ուշանում: Բադերը երկար սպասելուց հետո չվում են: Մայր բադը նույնպես չվում է`  մտածելով, որ իր ճուտիկը աղվեսի բաժին է դարձել:

  Վերջապես բադիկը վերադառնում է և, ի զարմանս իրեն, ոչ ոք իրեն չէր սպասում: Նա հասկանում է, որ շատ է ուշացել, և իր հարազատները սպասելու ժամանակ չեն ունեցել: Ստիպված վերադառնում է  նապաստակների մոտ:  Գալիս է ձմեռը:  Դաշտերը ծածկվում են ձյունով:  Բադիկի համար ուտելիք չի ճարվում,  բայց նապաստակները չգիտես որտեղից նրա համար գտնում են  ուտելիք և բերում, որ իրենց ընկերը սովից չսատկի: Մոտենում է  գարունը: Բադերը վերադառնում են  Բադաշեն: Բադիկը, տեսնելով նրանց, թռչում է նրանց մոտ: Դրա համար էլ ժողովուրդն ասում է. «Էծը էծի համար լավ է, քան ոչխարի մի հոտը»:

Նանե Չոբանյան

Կատեգորիա: Հեքիաթներ | Ավելացրեց: jarahyan (27.03.2015)
Դիտումներ: 561 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Բաժնի անվանակարգերը

Հեքիաթներ [12]
Բանաստեղծություններ [0]

Մուտքի ձև

Որոնել

Մեր հարցումը

Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 6

Վիճակագրություն


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0