Լինում է, չի լինում, մի մարդ է լինում: Էս մարդր գնում է անտառ, դեղաբույսեր հավաքում իր համար: Մի փունջ հավաքում է, դնում գետնին, գնում, որ էլի հավաքի, բերի, գալիս է, տեսնում` հավաքածը չկա: Մի քանի անգամ, որ նույնը կրկնվում է, մարդը գնում է ծառի հետևում թաքնվում, տեսնի` էդ ո՞վ է գողանում: Տեսնում է գայլին, որը գալիս, հոտ է քաշում, տեսնում է դուրը չի գալիս, տրորում է ու գնում: Մտածում է.«Բա ես սրա հախիցը ո՞նց գամ»: Նա բահով փոս է փորում, դեղաբույսերը վրան շարում: Հենց գայլը մոտենում է, որ հոտ քաշի, ընկնում է փոսի մեջ:
Հայկ Քոսակյան
|