ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ 3-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

Երեքշաբթի, 15.07.2025, 04:03

Ողջույն Հյուր | RSS | Գլխավոր էջ | Ստեղծագործում են երեխաները | Գրանցում | Մուտք

Գլխավոր էջ » Հոդվածներ » Հեքիաթներ

Ժլատ ընկերը

     Արամն ու Ժիրայրը դասընկերներ են: Նրանք  գրեթե ամբողջ օրը միմյանց հետ են ժամանակ անցկացնում` խաղում են տարբեր խաղեր, զբոսնում, զրուցում տարբեր թեմաների շուրջ: Արամը շատ խելացի ու ուշիմ երեխա է, իսկ Ժիրայրը շատ ժլատ է: Ամեն անգամ Արամն իր ունեցածից ընկերոջը բաժին է հանում, իսկ Ժիրայրը... Արամը որոշեց մի վերջին անգամ էլ փորձել նրան:

  Նա երկու ընկույզ բերեց, մեկն ինքը կերավ, մյուսը տվեց Ժիրայրին: Հենց այդ պահին Ժիրայրն իր գրպանից հանեց կոնֆետը և, առանց կիսելու ընկերոջ հետ, ագահորեն կերավ: Արամը շատ տխրեց և վիրավորված զգաց իրեն: Նրանք այդ օրվանից հետո էլ ընկերություն չարեցին:

Կարեն Գիժլարյան

 

Կատեգորիա: Հեքիաթներ | Ավելացրեց: jarahyan (27.03.2015)
Դիտումներ: 490 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Բաժնի անվանակարգերը

Հեքիաթներ [12]
Բանաստեղծություններ [0]

Մուտքի ձև

Որոնել

Մեր հարցումը

Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 6

Վիճակագրություն


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0