Լինում է, չի լինում, մի աղջնակ է լինում, անունը` Ալիսա: Ալիսան մի օր գնում է անտառ` ծաղիկ հավաքելու իր մայրիկի ծննդյան օրվա համար և տեսնում է մի գեղեցիկ ծաղիկ: Մոտենում է ծաղկին, ծաղիկը բացում է իր թերթիկները և ավելի գեղեցկանում: Նա քաղում է ծաղիկը և նվիրում մայրիկին: Մայրիկը շատ է ուրախանում և համբուրում է Ալիսային:
Կախարդական ծաղիկը երկար ժամանակ դրված էր ծաղկամանում: Մի անգամ Ալիսան վերցրեց ծաղիկը, տարավ դուրս, որ ցույց տա իր ընկերներին: Չդիմանալով ծաղկի գեղեցկությանը` ընկերները հենց ուզում էին ձեռք տալ, ծաղիկը փակում էր իր թերթիկները: Երեխաները զարմացել էին:
Ալիսան ծաղիկը տարավ տուն, զգուշորեն դրեց ծաղկամանում: Նա տեսավ, որ ծաղիկը կրկին բացում է իր թերթիկները: Ալիսան հասկացավ, որ ճիշտ նվեր է ընտրել մայրիկի համար:
Յուրա Բուդուրյան
|