ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ 3-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

Կիրակի, 25.01.2026, 15:26

Ողջույն Հյուր | RSS | Գլխավոր էջ | Ստեղծագործում են երեխաները | Գրանցում | Մուտք

Գլխավոր էջ » Հոդվածներ » Հեքիաթներ

Քույրերը

     Լինում է, չի լինում, մի սիրուն աղջիկ է լինում, անունը`Սոնա: Նա մի փոքր քույր է ունենում, անունը`Նոնա: Մի անգամ Սոնան քրոջ հետ գնում է անտառ` սունկ հավաքելու: Շատ են գնում,  թե` քիչ, զգում են,  որ կորցրել են տունդարձի  ճամփան: Փոքր քույրը վախենում է և սկսում լաց լինել: Մեծ քույրը փորձում է հանգստացնել նրան: Գիշերը վրա է հասնում: Նրանք թաքնվում են մի փչակում: Առավոտյան արթնանում են ահարկու ձայներից: Մեծ քույրն էլ է արդեն սկսում վախենալ: Թաքուն նայում է փչակի անցքից և տեսնում է արջին, որի ոտքն ընկել էր թակարդը: Նոնան սկսում է բարձրաձայն լացել, բայց արջը նրանց վնասելու մտադրություն չուներ: Նա հայացքով օգնություն էր խնդրում: Սոնան օգնում է նրան, վիրավոր ոտքն ազատում թակարդից: Արջը նրանց հատապտուղներ է հյուրասիրում: Քանի որ նրանք շատ էին քաղցած, ուտում են ամբողջը, շնորհակալություն հայտնում ու հեռանում: Ճանապարհին հանդիպում են գայլին, որն ուզում է ուտել աղջիկներին: Այդ պահին հայտնվում է արջը: Նա գրկում է Նոնային, իսկ Սոնան բարձրանում է ծառը: Այնուհետև արջը նրանց օգնում է դուրս գալ անտառից: Երբ մոտենում են գյուղին, տեսնում են իրենց ծնողներին, որոնք, հուսահատված, իրենց էին փնտրում: Նրանք ամուր-ամուր գրկախառնվում են և ուրախությունից լաց լինում:

Մանե Դարբինյան

Կատեգորիա: Հեքիաթներ | Ավելացրեց: jarahyan (27.03.2015)
Դիտումներ: 388 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Բաժնի անվանակարգերը

Հեքիաթներ [12]
Բանաստեղծություններ [0]

Մուտքի ձև

Որոնել

Մեր հարցումը

Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 6

Վիճակագրություն


Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0