ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ 3-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

Երեքշաբթի, 15.07.2025, 03:26

Ողջույն Հյուր | RSS | Գլխավոր էջ | Ստեղծագործում են երեխաները | Գրանցում | Մուտք

Գլխավոր էջ » Հոդվածներ » Հեքիաթներ

Քույրն ու եղբայրը

     Լինում են, չեն լինում, մի քույր ու եղբայր են լինում` Արան ու Արևը: Նրանք իրենց մայրիկի ու հայրիկի հետ ապրում են անտառի մոտ, մի աղքատ տնակում: Նրանք իրենց ուտելիքը գտնելու համար շատ են աշխատում`սունկ են հավաքում, հատապտուղներ քաղում: Մի օր նրանք որոշում են հանգիստ թողնել հայրիկին  ու մայրիկին և նրանցից ծածուկ գնալ անտառ` սունկ հավաքելու: Ճանապարհին հանդիպում են չար գայլին, վախից փախչում են ու մոլորվում: Նրանք երկար ժամանակ փնտրում են տունդարձի ճամփան, բայց չեն գտնում: Նապաստակը նրանց խորհուրդ է տալիս` փչակում գիշերել:

 Մութը վրա է հասնում, ստիպված մտնում են մի ծառի փչակ ու քնում: Մայրն ու հայրը, տեսնելով, որ երեխաները չեկան, իրենք էլ են գնում անտառ` փնտրելու նրանց: Հանդիպում են նապաստակին: Նա ցույց է տալիս երեխաների տեղը: Երեխաները, քնից արթնանալով, տեսնում են ծնողներին, ուրախ ճիչեր արձակելով` փաթաթվում նրանց և միասին վերադառնում տուն: Դրանից հետո  Արան ու Արևը մենակ անտառ չեն գնում:

Սարգիս Գիժլարյան

Կատեգորիա: Հեքիաթներ | Ավելացրեց: jarahyan (27.03.2015)
Դիտումներ: 397 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Բաժնի անվանակարգերը

Հեքիաթներ [12]
Բանաստեղծություններ [0]

Մուտքի ձև

Որոնել

Մեր հարցումը

Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 6

Վիճակագրություն


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0