Կար, չկար, մի թագավոր կար: Թագավորը որոշում է իր պալատ հրավիրել հեքիաթների հերոսներին: Նա որոշել էր բարի հերոսներին պարգևատրել, իսկ չարերին` պատժել: Բայց, ի զարմանս բոլորի, պալատ էին ներկայացել միայն Կացին ախպերը, Գյուղացին, Պապիկը և թոռնիկը և Կապիկը: Թագավորը պարգևատրեց բոլորին, բացի Կապիկից, քանի որ նրան դուր չէր եկել կապիկի անարդար և խորամանկ արարքը: Կապիկը շատ վիրավորվեց և որոշեց հեռանալ պալատից: Թագավորը չուզեց նեղացնել նրան և ասաց. «Դու խարդախություն ես արել. ես կարող էի քեզ պատժել, բայց, քանի որ քո խարդախության պատճառով շունն ու աղվեսը մնացել են ընկերներ և չեն կռվել իրար հետ, ես քեզ չեմ պատժի: Գնա ու ազատ ապրիր անտառում»:
Լիլիթ Մխիթարյան
|